Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնության առաջատարներից է

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում:

 

Երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Իսրայելի հետ և առավելության հասավ 3-1 հաշվով: Հավաքականի կազմում իրենց պարտիաները հաղթեցին Հայկ Մարտիրոսյանը, Հրանտ Մելքումյանը: Միավորը կիսեցին Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը:

 

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնության առաջատարներից է:

 

Կանանց մրցաշարում Հայաստանի ընտրանին 3,5-0,5 հաշվով գերազանցեց Շվեյցարիային: Հայկական թիմի կազմում հաղթեցին Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.