44-օրյա պատերազմում զոհված հերոսի հոր առողջական խնդիրներն անազատության պայմաններում սրվել են

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հիմնած «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը հայտնում է՝ անազատության մեջ պահվող հերոսի հոր՝ Գարիկ Գալեյանի առողջական խնդիրները սրվել են։

 

«Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Գարիկ Գալեյանի առողջական խնդիրների պատճառով վաղը` նոյեմբերի 15-ին կայանալիք դատական նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով։

 

Դատական հաջորդ նիստի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք։

Հերոսի հորը մաղթում ենք առողջություն և շուտափույթ ապաքինում»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանություններ