Միասնությունը լավագույն զենքն է․ Մխիթարյան

Իտալիայի առաջնության 12-րդ «Ինտերը» 2։0 հաշվով հաղթեց «Ֆրոզինոնեին»։ Միլանյան ակումբի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ, խոսել է խաղի մասին։

«Շատ ուրախ ենք, որ հաղթեցինք։ Հիմա միջազգային դադար է, իսկ հետո կպատրաստվենք «Յուվենտուսի» հետ խաղին։ Ո՞րն է մեր ուժը: Այն, որ մենք մեկ թիմ ենք, դա հատկապես լավ է երևում բարդ իրավիճակների ժամանակ։ Միասնությունը լավագույն զենքն է»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերել fcinter1908.it-ը, փոխանցում է Armsport-ը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.