Հյուրանոցներում բնակվող տեղահանված արցախցիները չեն ստանա 50․000-ական դրամ աջակցությունը

Կառավարության նիստի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է ԼՂ-ից տեղահանվածների համար իրականացնել երկամսյա սոցիալական աջակցության միջոցառում՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար՝ ամսական 50․000 դրամի չափով սպառողական ծախսերը հոգալու նպատակով։

 

«Միջոցառման շահառու կհանդիսանան 100․000 դրամ միանվագ սոցիալական միջոցառման շահառու հանդիսացող անձիք՝ որոշ բացառություններով։ Միջոցառման շահառու չեն հանդիսանա հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, ՀՀ-ում չգտնվող և բանկային հաշիվներում 2 մլն դրամական շեմից ավելի դրամական միջոց ունեցող անձիք։

 

Խոսքը ոչ թե ընտանիքի անդամների, այդ թվում երեխաների մասին է, այլ հենց այն անձանց, ովքեր ունեն այդ դրամական միջոցները։ Բացառություն կկազմեն զինծառայողների ապահովագրության  հիմնադրամից հատուցում ստացող անձիք, ծրագրից չեն կարող օգտվել մինչև տեղահանումը  ՀՀ-ում հաշվառվածները։

 

Ծրագրի համար դիմողը, դիմում լրացնելիս, կտա բանկային հաշվի հանրագումարային մնացորդը ստուգելու համաձայնություն, որի արդյունքում Կենտրոնական բանկը կպարզի մնացորդը և սահմանաված շեմը չգերազանցող անձանց մասով կկատարվեն ճշտումները»,- ասաց նա։

Նախարարը նշեց, որ դրամական աջակցությունը ստանալու համար անրաժեշտ կլինի ներկայացնել  միանգամյա էլեկտրոնային դիմում, որոնք կընդունվեն եկող շաբաթվանից սկսած։

«Դիմում ներկայացելու ընթացակարգը նույնպես կներկայացնենք առաջիկա օրերին, վճարումները իրականացավելու են անկանխիկ եղանակով։ Նախագծի ընդունման դեպքում հարկ կլինի ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից 2023 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար հատկացնել շուրջ 10 մլրդ դրամ»,- ասաց Նարեկ Մկրտչյանը։

Վերջինս նշեց, որ հյուրանոցներում ու հյուրատներում բնակվողները այնտեղից հեռնալուց հետո կդառնան ծրագրի շահառու։

Արձագանքելով այս նախագծին Նիկոլ Փաշինյանը նշեց․

«ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին հնարավոր պայմաններում տեղավորել ենք, եղել են դեպքեր, երբ տեղավորել ենք հյուրանոցներում։ Հիմա տրամաբանությունն այն է, որ այս ծրագրերի արդյունքում նրանք պետք է դուրս գան հյուրանոցներից, որ հյուրանոցերը վերադառնան իրենց բիզնես տրամաբանությանը»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.