Յուրիկ Հովեյանը ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում հաղթեց Ադրբեջանի մարզիկին

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտին մոտեցող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրիկ Հովեյանը սփոփիչ գոտեմարտում 2-2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Բաբաշովին և կպայքարի բրոնզե մեդալի համար։

 

Սամվել Սարգսյանը առաջին սփոփիչ գոտեմարտում 10-0 հաշվով հաղթեց ամերիկացի մրցակցին, իսկ երկրորդում զիջել է մրցակցին։ 

 

Մանվել Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտում 3-2 հաշվով հաղթեց ուկրաինացի մարզիկին և նույնպես կպայքարի բրոնզե մեդալի համար ։

 
 

Աղբյուր  ArmSport.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.