Չեմ զարմանա ԱԺ-ից հայտարարեն՝ Սարգսյանը բնակարանները տար այս ծառայողներին՝ Արցախը չէինք հանձնի

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը անդրադարձել է Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ նախաձեռնված հեռակա քրեական վարույթին․

«Ավելի քան 120.000 մարդու բնակարաններից, ունեցվածքից ու հազարամյա հայրենիքից զրկած իշխանության իրավապահները շարունակում են «խախտված իրավունք» փնտրել:

Ես չեմ զարմանա, եթե ԱԺ ամբիոնից որևէ ՔՊ-ական պատգամավոր հայտարարի «այ, որ Վիգեն Սարգսյանը բնակարանները տար ցուցակի այս ծառայողներին և ոչ թե առաջնագծի մարտական սպաներին` մենք Արցախը չէինք հանձնի»:

 
 

«Իրավապահները» երևի դեռ մինչև վերջ չեն գիտակցում, որ իրենց պատվիրատուների կողմից տարվող քաղաքականության շնորհիվ, ապագայում իրենք ոչ միայն իրենց բնակարաններից կարող են զրկվել, այլ նաև Հայրենի բնակավայրերից:

Դավաճանված Արցախը ձեզ օրինակ»,- գրել է նա։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.