Այսօրվա եվրաելույթը թշնամուն ուղղված ուղիղ հրավեր էր՝ հարձակվելու ՀՀ-ի վրա. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԽ-ում այսօրվա ելույթին․

 
 

«Մեծ խելք պետք չի հասկանալու համար, որ ազգակործանի այսօրվա եվրոելույթը ոչ այլ ինչ էր, եթե ոչ՝ թշնամուն ուղղված ուղիղ հրավեր՝ հարձակվելու Հայաստանի վրա։ Դե իսկ «կիրթ» թշնամին էլ դժվար թե այդ հրավերը մերժի՝ մի տեսակ, անքաղաքավարի կլինի մերժելը։

Այս ծանր վիճակից կա միայն մեկ ելք - Երևանի կենտրոնում շտապ հրավիրել հուժկու հանրահավաք՝ մինիմում 3-4 հազար մասնակցով, 8-10 բոցաշունչ ելույթով, հետմիտինգային հուժկու երթով-բանով, և վճռականորեն պահանջել դավաճանի հրաժարականը։

Ես այլ ելք չեմ տեսնում»,- գրել է նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.