Բաժին : Հայաստան/Արցախ
Ռուս խաղաղապահները մասնակցում են ԼՂ-ում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության աշխատանքներին (տեսանյութ)
Ռուսական խաղաղապահ զորախումբը մասնակցում է Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության աշխատանքներին։
Համապատասխան տեսանյութը հրապարակվել է խաղաղապահ զորախմբի թելեգրամյան ալիքում։
Հիշեցնենք, որ այսօր ՄԱԿ-ի առաքելությունը կրկին ժամանել էր Արցախ։ Պատվիրակությունն անցել էր Ակնայով և շարժվել Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ։
ՄԱԿ-ի առաքելության առաջին այցը Արցախ հոկտեմբերի 1-ին էր: Այցից հետո հրապարակվել էր զեկույց, որում ասվում էր, որ ավերածություններ, բռնության դեպքեր չէր նկատվել, և Արցախում մնում է 50-1000 հայ։