Արցախից տեղահանված 9,082 երեխա ընդգրկվել է հայաստանյան կրթական հաստատություններում

Հոկտեմբերի 9-ի դրությամբ ԼՂ-ից տեղափոխված 278 բուժառու շարունակում  վերականգել առողջությունը ՀՀ տարբեր բժշկական կենտրոններում։

 

Այս մասին «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

 

Վերջինս հստակեցրեց, որ բուժառուներից 95-ի վիճակը գնահատվում է  ծանր, 11-ին՝ ծայրահեղ ծանր, իսկ միջին ծանրության հիվանդներ ունենք երեխաների շրջանում, նրանցից 7-ը շարունակում է բուժումը։

 

Անդրադառնալով կրթական ոլորտին՝ մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված  9,082 երեխա ընդգրկվել է հայաստանյան կրթական հաստատություններում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.