Գալիք շաբաթ կհաստատվի Արցախից բռնի տեղահանված ուսանողներին աջակցության կարգը

Արցախից բռնի տեղահանված մոտ 300 ուսանող կրթությունը շարունակելու համար արդեն դիմել է համապատասխան հայաստանյան բուհեր, ինչի մասին հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած  ասուլիսի ընթացքում տեղեկացրել է ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Մենք գալիք շաբաթվա ընթացքում նախատեսում ենք հաստատել այն կարգը, որով աջակցություն կցուցաբերվի այդ ուսանողներին՝ իրենց ուսումը շարունակելու հարցում, եթե դա վճարովի ուսում է, և այդ հարցը կկանոնակարգենք»,- հավելել է փոխվարչապետը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին շփման գծի ողջ երկայնքով ռազմական ագրեսիա է սկսել Արցախի դեմ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Դրանից հետո Արցախից ՀՀ է տեղափոխվել 100,632 բռնի տեղահանված արցախցի:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.