Արցախից տեղափոխված երեխաների մոտ 40%-ն արդեն տեղավորվել է Հայաստանի դպրոցներում. վարչապետի խոսնակ

Արցախից Հայաստան տեղափոխված  երեխաների գրեթե 40 տոկոսն արդեն տեղավորվել է հայաստանյան դպրոցներում, ինչի մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի  ընթացքում ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ կրթական ու առողջապահական խնդիրների լուծման գործընթացին զուգահեռ պետությունը շարունակում է հետևողական լինել Արցախից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի նկատմամբ:

«Բոլոր համայնքներում և մարզերում նրանց տրամադրվում են տաք սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղամիջոցներ, ինչպես նաև զուգահեռ կազմակերպվում է կրթական գործընթացը»,- ասել է Բաղդասարյանը:

 

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին շփման գծի ողջ երկայնքով ռազմական ագրեսիա է սկսել Արցախի դեմ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Դրանից հետո Արցախից ՀՀ է տեղափոխվել 100,632 բռնի տեղահանված արցախցի:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.