ԼՂ-ից հանձնվել է 3 միլիոն զինամթերք․ ՌԴ ՊՆ

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքումխնդիրների կատարումը։ Պահպանվում է Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը»,- այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ 
 
«Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

 

Ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ղարաբաղի զինված կազմավորումների կողմից ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո շարունակվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի հանձնումը: Սեպտեմբերի 29-ի դրությամբ հանձնվել է՝ 16 միավոր զրահատեխնիկա, 21 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 7 միավոր ՀՕՊ միջոցներ, 48 միավոր դաշտային հրետանային հրանոթ, ՀԿՌՀ
և ականանետեր, ավելի քան 4,8 հազար միավոր հրաձգային զենք, հակատանկային միջոցներ, մոտ 3 միլիոն զինամթերք»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանություններ