Թուրքի հետ չէինք ապրի, դա հնարավոր բան չէ, հիմա դեռ չենք պլանավորել՝ ինչ ենք անելու․ արցախցի

Երեկ դուրս ենք եկել, քիչ առաջ բարձրացել ենք այստեղ, 9 ժամ մենակ մնացել ենք թուրքի անցակետում, մոտավորապես երկու ժամ էլ պահել են Հայաստանի պոստում, որ գրանցեն։

 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսում գտնվող տեղահանված արցախցիներից մեկը։

 

Հարցին ինչ են պատրաստվում անել՝ արցախցի տղամարդը պատասխանեց, որ այս պահին դեռ ոչինչ չեն պլանավորել։

 

«Այնպես են աղավաղել մեր պատմությունը, որ չես կարողանում պլանավորես։ Հիմա անհասկանալի վիճակ է, անհասկանալի որոշուներ են և մենք չենք կարողանում պլանավորել, թե ինչ անենք։ Եթե պիտի մնայինք, ապրեինք թուրքի հետ, չէինք ապրի, դա պարզ է, հնարավոր բան չէ»,- ասաց տեղահանված արցախցին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ժամը 12:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ։ Առաջին խումբը երեկ ժամանել է Կոռնիձոր, այնտեղից էլ Գորիս։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.