Բաժին : Հայաստան/Արցախ
Արցախում պայթյունի հետևանքով կան հարյուրավոր տուժածներ. վիրավորների և զոհերի թիվը հստակ չէ
Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով կան հարյուրավոր տուժածներ։ Վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել, այդ մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը․
Հանրապետական բժշկական կենտրոնում և Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական և դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերվում տուժածներին, սակայն, այն բավարար չէ։
Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա։