Ըմբշամարտի ԱԱ․ Այսօր մրցագորգ դուրս կգա Հայաստանի 4 ներկայացուցիչ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս գալիս հունահռոմեական ոճի ըմբիշները։

 

Մրցումային երկրորդ օրը մրցագորգ դուրս կգա Հայաստանի 4 ներկայացուցիչ։ Այսօր մրցաշարում կմեկնարկեն Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

 

Ղարիբյանի մրցակիցը մեկնարկում կլինի Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը, իսկ Խաչատրյանի մրցակիցը՝ Նարեկ Օհանյանը (Ռուսաստան, հանդես կգա չեզոք երկրների դրոշի ներքո)։ Ալեքսանյանի մրցակիցը Նիկու Օժոգն է Ռումինիայից։

 

Այսօր երեկոյան Մալխաս Ամոյանը (77 կգ) կպայքարի մրցաշարի բրոնզե մեդալի ու օլիմպիական ուղեգրի համար։

 

Աղբյուր  ArmSport.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.