Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի աշխարհի բրոնզե մեդալ և ՕԽ ուղեգիր նվաճեց

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը Բելգրադում ընթացող աշխարհի վարկանիշային ԱԱ-ում բրոնզե մեդալ է նվաճել՝ 77 կգ քաշայինների վճռորոշ գոտեմարտում 9։7 հաշվով հաղթանակ տանելով Ղազախստանի ներկայացուցիչ Դեմեու Ժադրաևի նկատմամբ։ Այսպիսով, Ամոյանը նաև Փարիզի 2024 թվականի ուղեգիր է ապահովել։

 

Video Player
 

 

 
 
 

Մալխաս Ամոյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ 9:0 հաշվով առավելության է հասել Լիտվայի ներկայացուցիչ Պաուլիուս Գալկինասի նկատմամբ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 9:1 հաշվով ուժեղ է գտնվել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ջոնի Բարի նկատմամբ, քառորդ եզրափակչում 3։1 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշի նկատմամբ։ Կիսաեզրափակչում, սակայն, Ամոյանը զիջել է Ադրբեջանի ներկայացուցչին ու պայքարել բրոնզե մեդալի համար։

 

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ ՕԽ-ի ուղեգիր էր ապահովել նաև աշխարհի քառակի, Եվրոպայի վեցակի, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը՝ 97 կգ քաշայինների պայքարում դուրս գալով եզրափակիչ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.