Նարեկ Մալյանը ձերբակալվել է «ատելության խոսքի» հայտնի հոդվածով․ Տիգրան Աբրահամյան

Նարեկ Մալյանը ձերբակալվել է «ատելության խոսք»-ի հայտնի հոդվածով, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

««Ատելության խոսք»-ի հայտնի հոդվածով ձերբակալվել է Նարեկ Մալյանը:

Այս պահին ոստիկանության կենտրոնի բաժնում եմ, որտեղ համապատասխան գործողություններ են իրականացվում:

 
 

Նարեկին ձերբակալել են մի հոդվածով, որով կարող են անցնել հազարավոր մարդիկ` ինձանից սկսած:

Թե բա ատելություն․ բա ի՞նչ անենք, հանենք դնենք գլխների՞ս, թե՞ շնորհակալ լինենք, որ Հայաստանն էլ ամբողջական չեն հանձնել, մեզ էլ դեռ շնչելու հնարավորություն են թողել»,- գրել է Տիգրան Աբրահամյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.