Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը հաղթեց աշխարհի գավաթի խաղարկությանը

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևի կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը, հավաքելով 236.6 միավոր, գրավեց առաջին հորիզոնականը: Երկրորդ և երրորդ տեղերում Չինաստանի ներկայացուցիչներն են:

 

Էլմիրա Կարապետյանը Հայաստանի դեռևս միակ մասնակիցն է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.