Դատարանը մերժել է Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի գործով փաստաբանի բողոքները

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է բլոգեր Միկա Բադալյանի և Sputnik Արմենիա ռադիոկայանի «Մենք» հաղորդաշարի հեղինակ Աշոտ Գևորգյանի ձերբակալության իրավաչափության հարցով բողոքները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Լիանա Գրիգորյանը։

 

Առերևույթ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով 2023թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին 7 անձ Սյունիքի մարզում ձերբակալվել և ներկայացվել էին վարույթն իրականացնող մարմնին: Նրանց թվում էին եղել Աշոտ Գևորգյանն ու ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը, որոնք վկայի կարգավիճակով ազատ էին արձակվել սեպտեմբերի 8-ին։

 

Աշոտ Գևորգյանի և Միկա Բադալյանի ձերբակալությունից հետո փաստաբանը բողոքարկել էր այդ որոշման իրավաչափությունը։

 

Բադալյանի և Գևորգյանի ձերբակալության հարցով դատական նիստերը դռնփակ են եղել։

Բանն այն է, որ նախաքննական մարմինը ձերբակալելու որոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ ձերբակալությունը տեղի է ունեցել «հանցանք կատարելու պահին»։ Մինչդեռ փաստաբանը հիշեցնում է, որ ձերբակալման պահին իր պաշտպանյալները գտնվել են Գորիսի հյուրանոցում և զբաղված են եղել իրենց առօրյա աշխատանքային խնդիրներով։

«Այսօր դատական նիստը կայացավ, դատարանը 2 բողոքն էլ մերժեց, սակայն այս պահին դեռ ոչինչ չենք ստացել։ Դատարանը հրապարակեց միայն եզրափակիչ մասը։ Որոշումը ստանալուց հետո կքննարկենք պաշտպանյալներիս հետ, ինչից հետո կորոշենք` բողոքարկել, թե ոչ։ Նիստերը բավականին հանգիստ մթնոլորտում անցան»,– նշեց Գրիգորյանը։

Հարցին, արդյոք Միկա Բադալյանն ու Աշոտ Գևորգյանը մասնակցել են նիստերին, փաստաբանն ընդգծեց, որ նրանք ներկա չեն եղել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.