Թուրքիա - Հայաստան․ Առաջին խաղակեսում՝ 0:0

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն Էսկիշեհիր քաղաքում հյուրընկալվել է Թուրքիայի թիմին։

Առաջին խաղակեսում գրանցվեց ոչ ոքի՝ 0:0: Զգալի տարածքային առավելություն ունեին դաշտի տերերի՝ գնդակի 66 տոկոս վերահսկողությամբ։ Սակայն թիմերը դարպասին կատարեցին 2-ական հարված։

27-րդ րոպեին գնդակի համար պայքարում մրցակցին գցելու համար դեղին քարտ ստացավ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։

 
 

29-րդ րոպեին տպավորիչ սեյվ կատարեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը։

31-րդ րոպեին հզոր հարված կատարեց Թուրքիայի հավաքականի դարպասին «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Սեյվ կատարեց թուրքական «Բեշիկթաշի» դարպասապահ Մերտ Գյունոկը։

Վերջին վայրկյանների հեռվից վտանգավոր հարված կատարեց Վահան Բիչախչյանը, սակայն մի քանի միլիմիտեր շեղ ստացվեց։

Ընդմիջում է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.