ՄԻՊ-ը ինստիտուցիոնալ բարեփոխումների հարցեր է քննարկել, հանձնարարականներ տվել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ այսօր՝ սեպտեմբերի 6-ին, անցկացվել է խորհրդակցություն։

 

Մասնակցել են ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները: Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը, ՄԻՊ հաստատության ինստիտուցիոնալ բարեփոխումների, այդ թվում` թեժ գծի կատարելագործմանը  վերաբերելի հարցեր։

Պաշտպանին ներկայացվել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախանշված ծրագրերը։

Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել քաղաքացիների կողմից ստացվող դիմում-բողոքների ուսումնասիրության պատշաճ կազմակերպմանը: 

Պաշտպանը հանձնարարականներ է տվել և նախանշել աշխատանքի առաջնահերթ ուղղությունները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.