Հայաստան-Թուրքիա խաղին արգելվել է Ադրբեջանի դրոշներով մուտքը

Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում Թուրքիայի և Հայաստանի ազգային հավաքականների խաղին Ադրբեջանի դրոշով մարզադաշտ մտնելու արգելքը Թուրքիայում մեծ արձագանք է գտել ազգայնականների ու ադրբեջանական համայնքի մոտ։ Տեղեկությունը հայտնում է թուրքական Yenicag-ը։


Սոցցանցերում բողոքի ալիք է բարձրացել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումից հետո, որով արգելվում է Ադրբեջանի դրոշով մտնել Թուրքիա-Հայաստան խաղին։

Հիշեցնենք, որ Եվրո 2024-ի առաջնության ընտրական փուլի շրջանակներում սեպտեմբերի 8-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը թուրքական Էսքիշեհիր քաղաքի համանուն մարզադաշտում կմրցի Թուրքիայի հավաքականի հետ։ Խաղը տեղի կունենա Երևանի ժամանակով 22։45-ին։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.