Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության են եկել 1 միլիոն տոննա հացահատիկի մատակարարման շուրջ

Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել 1 միլիոն տոննա հացահատիկի մատակարարման շուրջ: Հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն, գրել է РИА Новости-ն։

 

«Բոլոր հիմնարար պայմանավորվածությունները ձեռք են բերվել: Մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում աշխատանքային շփումների մեջ կմտնենք բոլոր կողմերի հետ՝ մշակելու սխեմայի բոլոր տեխնիկական ասպեկտները նման մատակարարումների համար»,- ասել է դիվանագետը:

 

Նա հավելել է, որ կողմերը դեռ մի քանի հարց ունեն քննարկելու, որոնք վերաբերում են լոգիստիկային, ֆինանսներին, երթուղիներին, նպատակակետային երկրներին, քանակությանը։

 

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը Սոչիում բանակցություններ էին վարել ու նաև քննարկել հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը։

Պուտինը նշել էր, որ Մոսկվան պատրաստ կլինի վերակենդանացնել հացահատիկի գործարքն ու կանի դա, հենց որ կատարվեն բոլոր ֆիքսված պայմանավորվածությունները։ Մոսկվան, չնայած բոլոր խոչընդոտներին, մտադիր է շարունակել սննդամթերքի և պարարտանյութերի արտահանումը, օգնել գների կայունացմանը և բարելավելու իրավիճակը համաշխարհային գյուղատնտեսության ոլորտում։

ՌԴ նախագահն ասել էր, որ Ռուսաստանը շուտով հացահատիկ կտրամադրի աֆրիկյան երկրներին։ Էրդողանն իր հերթին պատրաստակամություն էր հայտնել մասնակից լինել ռուսական հացահատիկի վերամշակման գործընթացին հետագա մատակարարումների համար։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.