Դավիթ Տոնոյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշումը վաղը կհրապարակվի

Armlur.am-ը տեղեկացել է, որ վաղը հրապարակվելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշումը։

 

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանն արդեն գնացել է խորհրդակցական սենյակ և վաղը՝ ժամը 10։30 կհրապարակի համապատասխան որոշումը։

 

Այսինքն, վաղը պարզ կլինի՝ Տոնոյան ազատ կարձակվի, թե կմնա կալանքի տակ։

 

Պաշտպանության նախկին նախարարը մեղադրվում է իր պաշտոնավարման ընթացքում գերատեսրության ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով:

ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանն ու գործարար Դավիթ Գալստյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Նրանք մեղադրանքը չեն ընդունում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.