Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը Փարիզում կմասնակցի աշխարհի առաջնությանը

Հայաստանի պարաաթլետիկայի հավաքական թիմը մեկնել է Փարիզ, որտեղ կմասնակցի Պարա աթլետիկայի աշխարհի 2023 թվականի առաջնությանը, գրում է armsport.am-ը։

 

Հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Արման Սարգսյանը, որը հանդես կգա T53 սայլակավազքում, Սմբատ Կարապետյանը՝ T54 սայլակավազք, Սարգիս Մխիթարյանը՝ F57 գնդի հրում և Սարգիս Ստեփանյանը՝ F55 գնդի հրում:

 

Հավաքական թիմը Պարաաթլետիկայի աշխարհի 2023 թվականի առաջնությանը կմասնակցի ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

 

Մրցավայր են մեկնել նաև թիմի ղեկավար, ավագ մարզիչ Հովհաննես Գևորգյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Սուսաննա Մարտիրոսյանը, անձնական մարզիչներ Արման Փիրոյանը և Գևորգ Ստեփանյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.