Սիմոն Մարտիրոսյանն ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 29-ի նիստում որոշեց Ծանրամարտի ազգային հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր և 2023 թվականի Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր Սիմոն Մարտիրոսյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինծառայությունից:

 

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Սիմոն Մարտիրոսյանին 2022 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2023-ի ամառային զորակոչը։ Նա նախապատրաստվում է մասնակցելու2023-ի աշխարհի առաջնությանը և 2024-ի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին և ամառային օլիմպիական խաղերին:

 

Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել պարտադիր զինծառայությունից ազատել Սիմոն Մարտիրոսյանին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.