Դիլիջանի քրեականի պետի դեպքը խիստ բացասական երևույթ է. Անահիտ Մանասյան

Դիլիջանի քրեականի պետի դեպքը խիստ բացասական երևույթ է, գործը մեր ուշադրության կենտրոնում է:

 

Այս մասին ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հարցին, թե  ՄԻՊ-ն ի՞նչ գնահատական է տալիս դեպքին և արդյոք այդ ուղղությամբ կա՞ն կատարված քայլեր:

 

 Անահիտ Մանասյանը ներկայացրեց, որ որոշակի աշխատանքներ արդեն կատարել են:

 

«Այս դեպքը որևէ մեկ համար չի կարող ընդունելի լինել: Միանգամից հայտնեմ, որ բռնությունը պետք է բացառել հանրային հարաբերությունների տիրույթից: Իրավասու մարմիններից պարզել են, որ դեպքը նոր չէ տեղի ունեցել: Անչափահասի նկատմամբ բռնության տեսանկյունից սա շատ բացասական երևույթ է, մեր կողմից հիմա այն հատուկ ուշադրության է արժանանացել, բայց հետո նաև եզրահանգում կանենք և  հստակ առաջարկություններով հանդես կգանք և կներկայացնենք իրավասու մարմիններին»,-  մանրամասնեց Մանասյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին լրատվամիջոցներում տեսանյութ տարածվեց, որում երևում էր, թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետը Հաղարծին հյուրանոցային համալիրում ծեծի ենթարկում 16-ամյա մի տղայի։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: Դատախազի որոշմամբ քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.