Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց. Մարուքյան

Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կիսվելով ՀՀ արտաքին գործերի նախարարության թվիթերյան գրառմամբ, որում արտաքին գործերով գերատեսչությունը պահանջում է ազատ արձակել հայ երկու զինծառայողին, որոնց ադրբեջանական կողմն առևանգել է՝ շինծու մեղադրանք առաջադրելով, թե իբր վերջիններս դիվերսատներ են, գրել է.

 

«Հայաստանի ինքնիշխան տարածքից ապօրինի առևանգվել է երկու հայ զինծառայող: Այսպիսով՝ ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է՝ նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն։ Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, քանի որ նրանք բոլորն անօրինական կերպով են պահվում ադրբեջանական բանտերում»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.