Կալանքը կարող է կիրառվել միայն բացառիկ պայմաններում․ ՄԻՊ-ը՝ Գայանե Հակոբյանի գործի մասին

Կալանքի հարցին ինչու չեմ կարող խորը անդրադառնալ, քանի որ օրենքով դատարանների աշխատանքներին միջամտելու հստակ արգելք ունեմ։

 

Լրագրողների հետ զրույցում ասել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը և հայտարարել, որ ինքն արդեն հորդորել է գործի վերանայման ժամանակ հաշվի առնել, որ կալանքը կարող է կիրառվել միայն բացառիկ պայմաններում:

 

Մանասյանի խոսքով Գայանե Հակոբյանի խցի հետ կապված խնդիր է եղել.

 

«Ես ինքս եմ այցելել և դրանից հետո Աբովյան ՔԿՀ-ին խնդրել եմ որպեսզի այցելության գնան և պահման պայմանների խնդիրներին լուծում տան»,-նշել է նա։

Մանասյանը հայտնեց, որ խնդրին լուծում են տվել և հավելեց, որ ՀՀ ՔԿՀ-ները չափանիշների հարցում ունեն կատարելագործման կարիք:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.