Հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում, մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները. Shamshyan.com

Հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում, մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

 

Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Շիրակի փողոցի թիվ 1/7 հասցեի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:

 

Օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

 

Այրվել է կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենան և մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիները վարորդի հետ միասին մարել են հրդեհը:

Ժամանած հրշեջ-փրկարարներն էլ իրականացրել են հովացման աշխատանքներ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 40-ամյա Սուրեն Խ.-ին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.