Անահիտ Ավանեսյանը ՔԿ ԲԿ-ի «Արմավիր» ստորաբաժանում ծանոթացել է դատապարտյալներին մատուցվող բուժօգնության որակին, պայմաններին

Ազատազրկված անձանց մասնագիտացված բուժօգնության տրամադրող «Քրեակատարողական բժշկություն կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումը Կառավարության որոշմամբ կիրականացնի առողջապահության նախարարությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։

 

«Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է Քրեակատարողական բժշկական կենտրոնի «Արմավիր» ստորաբաժանում, որտեղ ծանոթացել է դատապարտյալներին մատուցվող բուժօգնության որակին, պայմաններին, լսել ազատազրկված անձանց բարձրացրած խնդիրները։

 

Իսկ «Քրեակատարողական բժշկություն կենտրոն» ՊՈԱԿ-ի «Դատապարտյալների հիվանդանոցում» նախարարը շրջել է ախտորոշիչ, ինֆեկցիոն, հոգեբուժական, թոքախտաբանական, ընդհանուր թերապիայի և պալիատիվ օգնության, նարկոլոգիական բաժանմունքներում, վիրաբուժական կաբինետում, դեղատանը։ Անահիտ Ավանեսյանին են ներկայացվել հիվանդանոցի հնարավորությունները, հագեցվածությունն ու առկա կարիքները։

 

Քննարկվել են քրեակատարողական հիմնարկներում հիվանդանոցային, մասնագիտացված բժշկական ծառայությունների որակը բարելավելու հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.