Փաշինյանի որոշմամբ Արմեն Սաֆարյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման հանձնաժողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության (UNIMA-Հայաստան) հայկական կենտրոնի նախագահ /ՏԱԳՄՄՀԿ/, բեմադրիչ Արմեն Սաֆարյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման հանձնաժողով:

 

Որոշման մեջ ասվում է․

 

«1. Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան» տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի նախագահ, ռեժիսոր Արմեն Սաֆարյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»:

Մեկնաբանություններ