Վիրահատական բուժման ժամանակ ի՞նչն է անվճար տրամադրվում և ո՞ր քաղաքացիներին

Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով են տրամադրվում կոտրվածքների վիրահատական բուժման ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաների (հարթակների, պտուտակների և շյուղերի) արժեքները հետևյալ խմբերում ընդգրկված քաղաքացիների համար`

 

– ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ,
– Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք,
– ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք,
– բռնադատվածներ,
– Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները,
– մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք,
– ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ,
– մինչև 18 տարեկան երեխաներ,
– հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով,
– հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով,
– ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամներ,
– Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներ և նրանց ընտանիքների անդամներ,
– երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ,
– ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ,
– առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք,
– Հայաստանի Հանրապետության օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներ:

Կոտրվածքների վիրահատական բուժումն ունի առավելություններ: Վիրահատական բուժումը թույլ է տալիս իրականացնել բեկորների համադրում և կայուն ֆիքսացիա (անշարժացում)` տարբեր ֆիքսատորների օգնությամբ և հիվանդին արագ ապաքինվել` կանխարգելելով այն բոլոր բարդությունները, որոնք առաջանում են ոչ վիրահատական բուժման ժամանակ` պառկելախոցեր, կանգային երեւույթներ շնչառական և սրտանոթային համակարգերում, մկանային ատրոֆիա և այլն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.