Սեյրան Օհանյանին սպասարկող Toyota-ի վարորդը վարչական պատասխանատվության է ենթարկվել․ Shamshyan.com

Այսօր՝ մարտի 31-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի կրտսեր պարեկի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում հաշվառված Toyota  մակնիշի 008 HH 01 համարանիշի վարորդը՝ Կոտայքի մարզի բնակիչ Նվեր Գ․-ն:

 

Նա ավտոմեքենան կայանել է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի համար նախատեսված կետում։

 

Ավտոմեքենան սպասարկում է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.