Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Վիգեն Սարգսյանի խափանման միջոցի դեմ ներկայացված բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի խափանման միջոցի դեմ ներկայացված բողոքը: Այս մասին հաղորդում է ԲՔԽ-ն:

 

Վ. Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ կայացված դատական ակտը թողնվել է անփոփոխ:

 

Նշենք, որ Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեղադրանքով։

 

Հիշեցնենք, որ դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.