Կասկադի ծառերն իրենց ֆունկցիան չէին կատարում, փոխարինում ենք նոր սակուրաներով. Տիգրան Ավինյան

Կասկադի ծառերն իրենց ֆունկցիան այլևս չէին կատարում, քաղաքապետարանի որոշմամբ դրանք հեռացվում են ու փոխարինվում են նորերով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեցին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

 

«Բոլոր ծառերը, որոնք որ ընտրված են փոխարինման համար, մեր քաղաքային պայմանների համար են։  Սա բնական պրոցես է, այն ծառերը, որոնք նույնիսկ տերև ունեն, մեզ թվում է, թե կանաչ են, ավարտել են իրենց կենսունակությունը։ Նոր ծառերը մշակված են հատուկ քաղաքային միջավայրի համար»,-նշել է Ավինյանը։

 

Ավինյանը նշել է՝ կարծում է, որ Երևանում պետք է լինեն նաև ծիրանիներ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.