Հայաստանը Բրազիլիայի համար կարող է կամուրջ հանդիսանալ. Վահան Քերոբյան

Այսօր ընդունել եմ Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

 

«Հանդիպման ընթացքում համառոտ ներկայացրել եմ տնտեսության ոլորտի ձեռքբերումներն ու առաջնահերթությունները և անդրադարձել պետության կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ Տնտեսության արդիականացման միջոցառմանը և ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագրին։

 

Կարևորել եմ երկու երկրների միջև առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի կիրառումը և համոզմունք հայտնել, որ Հայաստանը Բրազիլիայի համար կարող է կամուրջ հանդիսանալ բրազիլական արտադրանքը դեպի այլ երկրներ արտահանելու համար»,- գրել է նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.