Խնդրում եմ տարածեք առանց «փիլիսոփայելու». Աննա Հակոբյանը կրկին հրապարակում է արել կորած զարդի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել:

«Ժողովուրդ ջան, ամեն հարցի հետ կապված չէ, որ պետք է գեոպոլոտիկ վերլուծություններ անել։ Զարդ է ընդամենը, ինչ-որ մեկի համար երևի թանկ իր, օգնեք գտնենք տիրոջը, թե չէ՝ ինչ վարկած ասես չշրջանառեցիք։ Եվս մեկ դետալ կա վրան, որ չեմ ցուցադրում, որպեսզի արձագանքի իրական տերը։ Խնդրում եմ տարածեք առանց «փիլիսոփայելու»», -գրել է նա և կից լուսանկար հրապարակել:

Հիշեցնենք, որ օրերս Աննա Հակոբյանը տեղեկացրել էր, որ փողոցում զարդ է գտել և փնտրում է տիրոջը:

«Վարդանանց փողոցի մոտակայքում մայթի վրա զարդ ենք գտել։ Տիրոջը խնդրում ենք մեկնաբանություններում նկարագրել այն, որպեսզի կապ հաստատենք եւ զարդը փոխանցենք իրեն», - գրել էր նա:

Возможно, это изображение ювелирные изделия

 
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.