Ո՞վ է ասել, որ մենք կոնկրետ բուհերի միավորման հարց ենք քննարկում․ ԿԳՄՍ նախարար

Կառավարարությունն այս պահին վարվել է միակ հնարավոր ձևով՝ հիմնադրամների օրենքի համաձայն՝ ձևավորվել է ժամանակվոր եռյակ խորհուրդ և հաջորդ գործընթացները ժամանակավոր պաշտոնակատրի նշանակման մասով  նպատակ ունեն ապահովելու բուհի բնականոն գործունեությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Բրյուսովի անվան համալսարանի տնօրենի  Ժ/Պ-ի նշանակմանն ու դրա շուրջ առաջացած բողոքի ալիքին ու քննադատություններին։

 

Խոսելով մի շարք բուհերի միավորման մասին՝ նախարարը ասաց․

 

«Ով է ասել, որ մենք նման բան ենք նախատեսում։ Ես չեմ ասում, որ բուհերը չեն խոշորացվելու, այն, որ բուհերը պետք է խոշորացվեն, ամրագրված է կրթության զարգացման  ծրագրում, թվեցիք մի քանի բուհի անուն և ասացիք՝ երբ եք այդ բուհերը միավորելու, ասում եմ՝ հիմա կոնկրետ բուհերի հարցեր չենք քննարկում, այլ քննարկում ենք ենթակառուցվածքների արդիականացման առաջնահերթությունները»,- ասաց նա։

 

Ինչ վերաբերում է  ակադեմիական քաղաքի կառուցելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, Ժաննա Անդրեասյանը նշեց․

«Առաջիկայում կներկայացնենք ակադեմիական քաղաքի ստեղծման կառույցի նախագիծը, և կլինի հստակ կառույց, որը կզբաղվի ծրագրի մշակման, նախագծման և իրականացման աշխատանքներով։ Մենք մեկնարկային փուլում ենք, հստակեցված է՝ որտեղ պետք է տեղակայված լինի ակադեմիական քաղաքը։ Գույքային հարցերը պարզաբանելու գործողությունների համար կառույց կստեղծվի։ Պատկերացումները բավականին կոնկրետ են»։

Անդրեասյանը նշեց, որ ըստ կրթության զրագացման ծրագրի, պետք է ունենաք մինչև 8 բուհ։

«Այսինքն՝ պետք է ունենաք բուհերի խոշորացում, ինչպես դա տեղի կունենա, ինչ տրամաբանությամբ՝ առանձին գործընթաց է, որով մենք դեռևս չունենք կոնկրետություն»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.