Ակադեմիական քաղաքը նախատեսվում է ստեղծել մինչև 2030 թվականը

Մինչև 2030 թվականը նախատեսվում է ստեղծել ակադեմիական քաղաքը։ Կառավարության այսօրվա  նիստի ժամանակ հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով  Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի իրականացման գործողությունների պլանը։

 


«Բուհական ոլորտում կունենանք խոշորագույն բարեփոխում, մասնավորապես, պետական ֆինանսավորմամբ բուհերի թիվը պետք է հասցնենք մինչև 8-ի և պետք է այնտեղ պարտադիր ունենանք գիտահետազոտական ուժեղ բաղադրիչ։ Կստեղծվի ակադեմիական քաղաքը՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և գիտության արդիական ենթակառուցվածք, և նախատեսում ենք, որ այս ուղղությամբ արվող գործողություների արդյունքում մեր առնվազն չորս բուհերը ներառված կլինեն միջազգային վարկանիշավորման համակարգի հինգհարյուրյակում»,- ասաց Անդրեասյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.