Մարդը ունի որոշակի բժշկական ծառայության կարիք և չունի գումար․ Ավանեսյանը խոսել է առողջապահության ապահովագրության մասին

Մենք մշտապես բախվում ենք այն խնդրին, որ մարդը ունի որոշակի բժշկական ծառայության կարիք և չունի գումար այդ ծառայությունը ստանալու։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ խսելով առողջապահական համապարփակ ապահովագրական փաթեթի մասին։

 

«Շատ դեպքերում հետաձգում են այնքան, մինչև վիճակը սրվում է, որ դառնում է շատ ավելի ծախստար ու անհետաձգելի, երբեմն էլ առողջացման շանսերն իջնում են։ Ուստի մենք զուգահեռ պետք է աշխատենք համակարգի ուժեղացման, վերափոխման ու ապահովագական համակարգի ներդրման ուղղությամբ»,- ասաց նախարարը։

 

Անդրադառնալով ապահովագրական փաթեթի արժեքին՝ Ավանեսյանն ասաց․

 

«Մենք չեն ունենալու եկամտից կախված վճարային համակարգ, փաթեթի արժեքը լինելու է բոլորի համար նույնական, բայց պետության կողմից սուբսիդավորման տոկոսները տարբեր են լինելու։ Փաթեթը լինելու է բավական ընդգրկուն, հիմնված է Հայաստնում հիվանդացության հիմնական բեռի վրա՝ սրտանոթային հիվանդություններ, քաղցկեղ, դիաբետ և այլն։ Դեղորայքը ևս ընդգրկվելու է փաթեթի մեջ ու քիմիաթերապևտիկ դեղերը, խրոնիկ հիվանդությունների դեղերը, որոնք հիմնական բեռն են հանդիսանում, ընդգրկվելու են առողջապահական այս փաթեթի մեջ»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.