ՀԱՊԿ-ից խնդրել ենք ճշգրտել՝ որն է իրենց պատկերացամբ ՀՀ տարածքը. եթե որևէ առաքելություն չգիտի՝ որն է ՀՀ տարածքը, ո՞նց է դիտարկելու` օկուպացված է այն, թե ոչ․ Փաշինյան (տեսանյութ)

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ինչպե՞ս է ստացվել, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը չի ժամանում, իսկ ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է:

 

«Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք ամենակարևոր սկզբունքային մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանում: Այսինքն մեզ ասել իրենց պատկերացումը, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետությունը: Մենք այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել»,- ասաց Փաշինյանը։

 

Նա նշեց, որ ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումը իրականություն է դարձել, որովհետև Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ԵՄ-ն հստակ գծագրել է, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։

 

Այսինքն իրենք ասել են՝ մեր պատկերացմամբ Հայաստանի քարտեզը սա է, կամ մենք ենք ասել, իրենք էլ հաստատել են: Իրենք գալիս են այդ տարածքը դիտելու, մոնիտորինգ անելու: Առանց տարածքի մասին պատկերացման դիտորդական առաքելությունը կլինի  առնվազն տարօրինակ, որովհետեւ իրենց համար պարզ չի՝ իրենք ինչ են դիտում»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց հավելեց նաև․ «Եթե որևէ առաքելություն չգիտի, թե որն է ՀՀ տարածքը, ո՞նց է ինքը դիտարկելու օկուպացված է ՀՀ տարածքը, թե ոչ»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.