Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյան

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ։

 

Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը.

 

«Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում - 3-րդ պատվիրան։

 

Այս շարժումն ուղղորդված է Աստծո կողմից - ընդդիմադիր երթի ելած Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան։
 
Հուսով եմ՝ հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիս, եթե որդիաբար արձանագրեմ, որ Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.