Թուրքիայի առևտրի նախարարը ասել է՝ որ դեպքում կբացվեն սահմանները Հայաստանի հետ

Թուրքիան պատրաստ է բացել սահմանները Հայաստանի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առեւտրի նախարար Մեհմեդ Մուշը՝ ընդգծելով, որ այդ հարցը կախված է Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորումից։

 

«Եթե քաղաքական կայունություն ձեռք բերվի, Կարսի սահմանային անցակետերը կբացվեն, ինչը կհանգեցնի երկկողմ առևտրի զգալի աշխուժացման»,- ասել է նա և հավելել, որ «Թուրքիան պատրաստ է հնարավորինս արագ վերականգնել ենթակառուցվածքները և նոր անցակետեր բացել հայ-թուրքական սահմանին»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.