Նիդեռլանդներում էկո ակտիվիստը գլուխը սոսնձել է հանրահայտ «Մարգարտյա ականջօղով աղջիկը» կտավին (տեսանյութ)

Էկո ակտիվիստները փորձել են հանրության ուշադրությունը հրավիրել նավթի արդյունահանման հետևանքով մոլորակի ոչնչացման խնդրի վրա, ինչի համար ընտրել են արտասովոր մեթոդ:

Ինչպես գրում է Luxury Launches-ը, իրենց պերֆորմանսի համար նրանք ընտրել են Նիդեռլանդներում Մաուրիտշուիսի թանգարանում ցուցադրվող «Մարգարտյա ականջօղով աղջիկը» կտավը։ Երեք ակտիվիստները մի տուփ ապուր են լցրել նկարիչ Յան Վերմեերի «Մարգարտյա ականջօղով աղջիկը» նկարի վրա։ Ակտիվիստներից մեկը գլուխը սոսնձել է ապակեպատ նկարին, իսկ մյուսը ձեռքը սոսնձել է կողքի պատին: 

Ակտիվիստներից մեկը բղավել է.«Ի՞նչ եք զգում, երբ տեսնում եք, որ ձեր աչքի առաջ ինչ-որ գեղեցիկ և անգին բան է քանդվում: Դուք վրդովվա՞ծ եք։ Որտե՞ղ է այԴ զգացողությունը, երբ մոլորակն է կործանվում է աչքի առաջ»:

Բարեբախտաբար, կտավը չի տուժել։

Թանգարանի տնօրինությունը հայտարարել է.«Մենք հասկանում ենք կլիմայի ակտիվիստներին, նրանք հանդես են գալիս բնության պահպանման օգտին: Բայց մենք պահպանում ենք մեր մշակութային ժառանգությունն ու արվեստի գործերը։ Այս նկարը Նիդեռլանդներում ամենաճանաչելիներից մեկն է և դարձել է մշակութային պատկերակ: Մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից մեկնում են Հաագա՝ տեսնելու «Մարգարտյա ականջօղով աղջիկը»»:

Երեք ակտիվիստներն էլ ձերբակալվել են «սեփականության նկատմամբ հրապարակային բռնության» համար։ Ձերբակալվածներն ունեն Բելգիայի քաղաքացիություն, նրանք 45, 45 և 42 տարեկան են։

Ավելի վաղ բնապահպան ակտիվիստները ապուր էին լցրել Վինսենթ վան Գոգի՝ 84 միլիոն դոլար արժողությամբ «Արևածաղիկներ» կտավի վրա:



 

 

 
   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.