Ինսուլտի երկու կարևոր նախանշանների մասին

Սրտաբան  Յարոսլավ Աշիխմինը խոսել է այն ախտանշանների մասին, որոնք կարող են ազդարարել սրտի կաթվածի և ինսուլտի մասին։
Մասնագետի խոսքով՝ դրա մասին կարող են վկայել ուժեղ գլխացավերն ու ցավերը կրծքավանդակի հատվածում։
«Շատ ուժեղ գլխացավը կարող է նախորդել ինսուլտին, կարևոր է նաև զարկերակային ճնշումը վերահսկելը, եթե այն բարձրանում է 140/90-ից, ապա դա արդեն վտանգավոր պայման է»,- Աշիխմինի խոսքերն է մեջբերում Gazeta.Ru-ն։
Սրտաբանը նաև նկատել է , որ ծխողների, ավելորդ քաշ ունեցողների, հիպերտոնիկ հիվանդների մոտ ինֆարկտ և ինսուլտ ավելի հավանական է: Բացի այդ, մասնագետը խորհուրդ է տվել վերահսկել խոլեստերինի մակարդակը՝ անոթների խցանման հետևանքով սրտի հետ կապված խնդիրներից խուսափելու համար, Աշիխմինի խոսքերով, անհրաժեշտ է պարբերաբար բուժզննում անցնել և ժամանակին բուժում ստանալ՝ ինֆարկտի և ինսուլտի ռիսկը նվազեցնելու համար։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.