Քաղաքը պիտի շուտ արթնանա, առավոտյան 07:00-ից քաղաքապետարանի ժամացույցից լսվող երաժշտությունը կհնչի բոլոր վարչական շրջաններում. քաղաքապետ

Ես վստահ եմ՝ քաղաքը պիտի շուտ արթնանա, աշխատանքային օրը պիտի վաղ սկսվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

 

Այսուհետ առավոտյան 07:00 -ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում:

 

Բացի այդ մեր համաքաղաքացիները օրվա ժամին ու օդի ջերմաստիճանին դարձյալ կարող են ծանոթանալ նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տանիքին տեղադրված նոր LED էկրանից»,- գրել է նա և հրապարակել տեսանյութ:

 

 

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.