Օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով, հունիսի 22-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, վաղը և հունիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը և երեկոյան ժամերին, 25-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։

Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ:

Մարզերում այսօր ցերեկը և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը և 23-ի գիշերը շրջանների զգալի մասում, 23-ին կեսօրից հետո, 24-ի գիշերը և կեսօրից հետո, 25-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով, հունիսի 22-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով:

 

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.