Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովի՝ Փառուխի վերաբերյալ Երևանում արած հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան աշխատանքային այցի ընթացքում մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությանն առ այն, որ Արցախի Փառուխ գյուղի հետ կապված իրավիճակը դիտարկվելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համատեքստում, գրում է minval.az-ը։ 

Ասուլիսի շրջանակում Լավրովը, անդրադառնալով Արցախին, ասել էր, որ Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակը առաջնահերթություն է ռուս զինվորականների համար: Լավրովի խոսքով՝ այնտեղ արդեն կան որոշակի արդյունքներ իրավիճակի ապաէսկալացման տեսակյունից:

«Եվ մենք ունենք գիտակցումն առ այն, որ սահմանազատման հարցով արդեն սկսվող առարկայական աշխատանքի շրջանակում այս հարցերը կքննարկվեն ու անպայման կլուծվեն», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

«Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստեղծված սահմանազատման հանձնաժողովների գործունեությունը, ինչպես նախկինում նախատեսված էր, հետապնդում է երկու երկրների պետական սահմանի սահմանազատման նպատակ։ Այս գործընթացի շրջանակներում չի նախատեսվում դիտարկել ադրբեջանա-հայկական պետական սահմանից դուրս որևէ հարց, այդ թվում՝ Ադրբեջանում ռուսական խաղաղապահ զորակազմի ժամանակավոր տեղակայման տարածքների հետ կապված»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.