Բաժին : Մեկնաբանություն
«Ադրբեջանական այդ փողերը շաղախված են մեր եղբայրների արյունով, ու այդ արյունը ոչ միայն չի չորացել, այլ նաև, ցավալիորեն, շարունակում է հեղվել». Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ի՞նչ տարբերություն ադրբեջանական կապիտալ է, թե՞ ոչ: Թող գան, ներդրում անեն, աշխատեղ բացեն» պնդող մեր հայրենակիցներին, որոնց հետ քաղաքացիական կամ էթնիկական իմաստով նույնական լինելու անշրջելի հանգամանքը վիրավորանքի զգացում է առաջացնում, պետք է հիշեցնել, որ՝
ա) Բաքվի բռնապետն իր իսկ երկրի ներսում ներդրումների և աշխատատեղեր ստեղծելու կարիք ունի, ուստի, ինչպես սահմանում է ժողովրդական ասույթը՝ «Ճաղատը ճար անող լինի, իր գլխին կանի»։
գ) Հաշվի առնելով Հայաստանում ներդրումների համար, մեղմ ասած, ոչ այդքան հարմարավետ միջավայրը, նման մտադրության պարագայում Ադրբեջանի գրեթե միակ մոտիվացիան լինելու է «փափուկ ուժի» միջոցով մեր նկատմամբ ռազմաքաղաքական գերակայության հասնելը։
դ) Եվ, ի վերջո, ադրբեջանական այդ փողերը շաղախված են մեր եղբայրների արյունով՝ ընդ որում, այդ արյունը ոչ միայն չի չորացել, այլ նաև, ցավալիորեն, շարունակում է հեղվել։
#չՀայաստանը »։